Apple-ի նոր թողարկվելիք հեռախոսը կունենա երկկողմանի ընդհանուր էկրան, պատրաստված կլինի ապակուց և տիրոջը կճանաչի դեմքով

20:12 • 29.03.13

Ամերիկյան հանրահայտ Apple ընկերության մասնագետները պատրաստվում են ներկայացնել բավական ֆուտուրիստիկ մի սարք, որն ամբողջովին պատրաստված կլինի ապակուց, կունենա երկկողմանի ընդհանուր էկրան և տիրոջը կճանաչի դեմքով:
 

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, նման սարք ստեղծելու համար Apple-ն արդեն դիմել է ԱՄՆ-ի իշխանություններին ՝ համապատասխան արտոնագիր ձեռքբերելու համար:
 

 

Հայտնի է, որ ընկերությունը նորույթի ստեղծման համար կօգտագործի եռաչափ 3D AMOLED էկրան: Ընկերության մոտ կանգած աղբյուրները նշում են, որ սարքի էկրանը ճկվող  կլինի և որակապես ավելի բարձր, քան ներկայում առկա սմարթֆոնների էկրանները:

 

Իսկ երաժշտության կամ տեսանյութի ձայնը կառավարելու համար կոճակների փոխարեն կօգտագործվեն ձեռքի շարժումները: Սարքը կկարողանա դեմքով ճանաչել տիրոջը էկրանի վրա տեղադրված հատուկ տեսախցիկների միջոցով:

 

Apple-ի նոր թողարկվելիք հեռախոսը կունենա երկկողմանի ընդհանուր էկրան, պատրաստված կլինի ապակուց և տիրոջը կճանաչի դեմքով