ՀՀ դեսպանը հանդիպել է Բելգիայի Սենատի փոխնախագահի հետ

12:04 • 29.03.13

Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը մարտի 28-ին հանդիպել է Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերի հետ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:


Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի և օրենսդիր մարմինների միջև գոյություն ունեցող փոխգործակցության կապակցությամբ:

Երկկողմ կապերի աշխուժացման նպատակով ընդգծվել է փոխայցելությունների անհրաժեշտությունը:
 

Դեսպան Ադոնցը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումները, մասնավորապես, անդրադարձել է Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին:

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

 

Լուսանկարը՝ aravot.am-ի