Բորիս Բերեզովսկու 23-ամյա ընկերուհին չի հավատում ինքնասպանության վարկածին. լրատվամիջոցներ

13:25 • 29.03.13

Հանգուցյալ ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու 23-ամյա ընկերուհին՝ Աննիկա Անկվերինան պատմել է, որ նա վերջին ժամանակներում բոլորովին էլ ինքնասպանության եզրին չի գտնվել, տեղեկացնում է Взгляд-ը՝ բրիտանական լրատվամիջոցներին հղումով։

 

Times-ը գրում է, որ ավելանում է այն անձանց թիվը, որոնք կասկածում են, թե Բերեզովսկին ինքն է հաշիվները մաքրել կյանքի հետ։


Թերթը ներկայացրել է Բերեզովկու 23-ամյա ընկերուհու կարծիքը, ում հետ գործարարն սկսել է հանդիպել 5 տարի առաջ։

 

Գործարարի նախկին PR խորհրդատուն՝ Ռիչարդ Հիլլգրոուվը հաղորդել է, որ աղջիկը Բերեզովսկու հետ հանդիպել է մահվանից երկու օր առաջ։ Ու չնայած օլիգարխը հիասթափված է եղել, սակայն աղջկան չի թվացել, որ նա ինքնասպանության եզրին է։


«Աղջիկը նաև խիստ կասկածում է, որ, ինչպես պնդում է Կրեմլը, նա նամակ է գրել Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինին»,-ասել է Հիլլգրոուվը։

 

Բերեզովսկու ընկերը՝ Ալեքսանդր Գոլդֆարբը հայտարարել է, որ մինչ այժմ ուշքի չի գալիս՝ ընկերոջ մահվան լուրը լսելուց հետո։


«Ոչ ոք չէր սպասում, որ Բորիսը կմահանա։ Ես չեմ ցանկանում հավատալ, որ դա ինքնասպանություն է եղել, սակայն  կընդունեմ ցանկացած եզրակացություն, որը կանի ոստիկանությունը»,- ասել է նա։