Աշխարհի ամենամեծ ձուն Զատկին ընդառաջ ցուցադրության է հանվել (տեսանյութ)
Լոնդոնում Christie's աճուրդի տունը Զատկի օրերին ցուցադրության է հանել խորհրդանշական ձու, տեղեկացնում է Guardian-ը։
Հսկայական ձվի աճուրդը կկայանա ապրիլի վերջին։ Աշխարհի ամենամեծ ձուն, որն ունի 30 սմ բարձրություն և 21 սմ լայնություն, կարժենա 45.000 դոլար։
Հսկա ձուն ածել է փղաթռչունը, որի հայրենիքը Մադագասկարն է և որը վերացել է առնվազն 17-րդ դարում։ Այն հայտնի է որպես բոլոր թռչուններից ամենածանրը։










