Չինաստանում դպրոցի աշխատակիցը ծեծելով սպանել է երկու աշակերտի

13:40 • 29.03.13

Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է երկրի մասնավոր ուսումնական հաստատություններից մեկի աշխատակցին՝ երկու աշակերտի  ծեծելով սպանելու մեղադրանքով։


Ինչպես տեղեկացնում է Life News-ը, 11-ամյա երկու տղաները երեկ դպրոցի աշխատակցի բռնության զոհն են դարձել։

 

Տղամարդը, ում պաշտոնը չի նշվում, դաժանաբար ծեծել է 5-րդ դասարանի աշակերտներին դպրոցի հանրակացարանում։

Ավելի ուշ երկու երեխաներն էլ ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել են։

 

Չինաստանում երեխաների հետ կապված նման միջադեպեր հաճախ են լինում։ Վերջին երկու տարիների ընթացքում երկրում զոհվել է 15 երեխա, ևս 80 դպրոցական կամ մանկապարտեզի սան տուժել են բռնություններից։