Երկրի սնանկացումը կանխվել է. Կիպրոսի նախագահ

13:58 • 29.03.13

Կիպրոսի բանկային համակարգի փրկությանն ուղղված գործողությունները թույլ են տվել կանխել երկրի սնանկացումը։ Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով, այդ մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։

 

Նա ընդգծել է, որ Կիպրոսը չի նախատեսում հրաժարվել միասնական եվրոպական արժույթից։


«Մենք եվրոգոտուց դուրս գալու մտադրություն չունենք։ Մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում փորձության ենթարկել մեր երկրի ապագան»,-ասել է Անաստասիադիսը։

 

Նախօրեին, երկշաբաթյա ընդմիջումից հետո, վերաբացվել էին կիպրական բանկերը։ Սակայն երկրում մեկ շաբաթով սահմանափակվել է կապիտալի տեղաշարժը։