Վաշինգտոնում ձերբակալել են Ասադի դեմ կռվող ամերիկացուն

11:42 • 29.03.13

Վաշինգտոնի օդանավակայանում ձերբակալվել է ԱՄՆ քաղաքացի Էրիկ Հարունը, ով մասնակցել է սիրիական հակամարտությանը՝ ապստամբների կողմից, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Հետախուզությունների դաշնային բյուրոյի տվյալների համաձայն՝ 2012-ի նոյեմբերին 30-ամյա Էրիկ Հարունը, ով 3 տարի ծառայել է ԱՄՆ բանակում, Թուրքիա է մեկնել, իսկ այնտեղից Սիրիա՝ Սիրիական ազատ բանակի շարքերում կռվելու հույսով։ Արդյունքում, սակայն, նա անցել է «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման շարքերը, որն ԱՄՆ-ում ծայրահեղական է համարվում։

 

Այս խմբավորման անդամների հետ Հարունը մասնակցել է կառավարական ուժերի դեմ մի քանի գործողության։ Facebook-ի իր էջում նա գրել է, որ դրանցից մեկի ժամանակ նռնականետով սիրիական ռազմաօդային ուժերին պատկանող մի ուղղաթիռ է ոչնչացրել, որից հետո էլ հայտնվել է Հետախուզությունների դաշնային բյուրոյի տեսադաշտում։

 

Հարունը ձերբակալվել է մարտի 27-ին՝ ԱՄՆ-ի օդանավակայանում, ավելի ուշ նրա դեմ մեղադրանք է ներկայացվել՝ զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու վերաբերյալ։ Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա նրան ցմահ ազատազրկում կսպառնա։