Եվրոպացիները վախենում են վարակվել թղթադրամներից
Եվրոպացի բժիշկները պարզել են, որ թղթադրամները իրականում կեղտոտ և վտանգավոր իրեր են: Եվրոպայի բնակչության 60%-ը կարծում է, որ թղթադրամները և մետաղադրամները առօրյայի ամենակեղտոտ իրերն են, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Կեղտոտ փողերից եվրոպացիք ավելի շատ վախենում, քան էսկալատորների բազրիքներից, դռան բռնակներից և բանկոմատների ստեղններից: Օքսֆորդի համալսարանի պրոֆեսսոր Յան Թոմփսոնը հայտարարել է, որ Եվրոպայում ամենավտանգավորը դանիական և շվեդական կրոններն են: Սա վերաբերվում է և թղթադրամներին, և մետաղադրամներին: Դանիական փողերի վրա հայտնաբերել են 40.000 մանրէ, ինչը ռեկորդային թիվ է: Վտանգավոր փողերի 2-րդ տեղը զբաղեցնում են շվեդական կրոնները: Ավելի տարածված եվրոյի վրա կա 11.000 տեսակի մանրէ, իսկ ֆունտ ստերլինգի վրա՝ 18.000:
Նույնիսկ ամենանոր թղթադրամի վրա կա 2.500 մանրէ, իսկ արդեն օգտագործածի վրա դրանց թիվը անցնում է 26.000-ից: Այդքանը բավարար է, որպեսզի թույլ դիմադրողականություն ունեցող մարդիկ մի շարք հիվանդություններով վարակվեն: Իսկ ուժեղ դիմադրողականություն ունեցող մարդկանց մոտ կարող է առաջանալ գլխապտույտ և սրտխառնոց, եթե թղթադրամը հայտնվի նրանց բերանում:
Յան Թոմփսոնը պարզել է, որ յուրաքանչյուր 7-րդ թղթադրամի աղտոտման պատճառ են դառնում ֆեկալիաները: 26% դեպքերում դրանք թղթադրամների վրա են հայտնվում ձեռքերից:
Հիշարժան է նաև այն, որ եթե եվրոպացիները բողոքում են մանրէներից, ապա ԱՄՆ բնակիչների բախտը բերել է, որովհետև ամերիկյան խոշոր թղթադրամների 90%-ը կոկաինի հետքեր են պարունակում:










