Facebook-ը կայքից հեռացրել է Ռուսաստանում արգելված խումբը

22:59 • 29.03.13

Facebook սոցիալական ցանցից ջնջվել է էջը, որը հայտնվել էր Ռուսաստանում արգելված կայքերի ցուցակում: Այս մասին մարտի 29-ին հայտարարել է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին, որն այս տեղեկությունները ստացել է «Роскомнадзор»-ի մամլո ծառայությունից: Գերատեսչությունը հայտարարել էր, որ էջի չհեռացման դեպքում կքննարկվի սոցիալական ցանցն ամբողջությամբ արգելափակելու հարցը: 


Հիշեցնենք, որ մարտի 28-ին հայտնի էր դարձել, որ «Роскомнадзор»-ը սոցկայքի էջերից մեկում հայտնված տեղեկությունները համարել է արգելված: Գերատեսչությունում նշում են, որ այդ էջում կային նյութեր, որոնք կոչ էին անում ինքնասպանություն գործել: Սակայն չէր նշվում, թե որ էջի մասին է խոսքը:


Ըստ ԶԼՄ-ների, «սև ցուցակի» մեջ է հայտնվել «Школа Суицида» խումբը, որտեղ տեղադրվում էին ինքնասպանության մասին նյութեր:
 

Facebook-ը կայքից հեռացրել է Ռուսաստանում արգելված խումբը