Լեդի Գագան իր ծննդյան տարեդարձը նշել է հաշմանդամի սայլակին գամված
Հանրահայտ երգչուհի Լեդի Գագան մարտի 28-ին իր ծննդյան 27-ամյակը նշել է հաշմանդամի անվասայլակին գամված, հայտնում է heat.ru-ն։ Նա չի կարողացել մեծ խնջույք կազմակերպել ոտքի վնասվածքի պատճառով, որը ստացել է իր համերգային շրջագայության ժամանակ։
Սակայն երգչուհին շատ չի տխրում ժամանակավոր հիվանդության պատճառով և փոխում է անվասայլակները, ինչպես կանացի աքսեսուարները։
Սկզբում նա ընտրել էր սև կաշվից և ոսկուց անվասայլակ։ Իսկ ծննդյան տարեդարձին Գագան տեղաշարժվել է Louis Vuitton-ի բրենդային անվասայլակով։ Սակայն նա միայնակ չի եղել. երգչուհու կողքին է գտնվել նրա ընկերը՝ Թեյլոր Քինին, ում հետ նա պատրաստվում է ամուսնանալ։
Ինչպես հայտնում են զույգի ընկերները, սիրահարները ծրագրում են ամուսնանալ ամռանը։












