Մերաբիշվիլիի խղճին շատ հանցագործություններ կան. վրացի պատգամավոր
Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան հայտարարել է, որ իրավապահ մարմինները հետաքննում են Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի հանցագործությունները, և նա օրենքի ողջ խստությամբ կպատժվի, տեղեկացնում է Грузия online-ը։
«Ապրիլի 19-ի մասին առասպելը, որը հորինել են նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և նրա թիմն ու փորձում են համոզել ժողովրդին, որ նրանք վերադառնալու են, արդեն հօդս է ցնդել։ Սահմանադրական փոփոխությունները (կրճատվել են նախագահի լիազորությունները-Tert.am) և այլ որոշումներ վկայում են, որ երկրում այժմ քաղաքական գործընթացները վերահսկվում են կառավարության կողմից»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Վանո Մերաբիշվիլիին, ով հայտարարում է ապրիլի 19-ին ակցիա անցկացնելու մասին, Բեսելիան ասել է, որ նա ամենամեծ հանցագործն է։ «Նրա խղճին բազմաթիվ հանցագործություններ կան»,-ասել է նա։










