Հռոմի պապի՝ կանանց ոտքեր համբուրելը լուրջ վրդովմունք է առաջացրել (տեսանյութ)

18:06 • 29.03.13

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուրջ վրդովմունք է առաջացրել, երբ ազատազրկման վայրում, ի թիվս այլոց, լվացել ու համբուրել է նաև 2 երիտասարդ կանանց ոտքեր, հայտնում է Washington Times-ը:

 

Աղբյուրը նշում է, որ Ավագ հինգշաբթիի այդ ծեսը միշտ տղամարդկանց է վերաբերել, և ահա նոր Պապը խախտել է ավանդույթը:


Ավանդապաշտ եկեղեցականները Պապին քննադատել են «կասկածելի օրինակ» սահմանելու համար: Սա «շփոթմունքի» է մատնել եկեղեցականներին:

Հռոմում կալանավորների հետ այդ հանդիպմանը, սակայն, Պապը շեշտադրել էր, որ ծեսն առհասարակ բիբլիական արմատներ ունի, իսկ խորհուրդն այն է, որ ոտքեր լվանալով ինքն իրեն ի սպաս է դնում: «Օգնե՛ք միմյանց: Ահա թե ինչ է սովորեցնում Հիսուսը մեզ», - ասել էր Ֆրանցիսկոս պապը: