Պուտինը ժամանել է սևծովյան զորավարժությունների շրջան

15:13 • 29.03.13

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կրասնոդարի երկրամաս, որպեսզի անձամբ հետևի Սև ծովի շրջանում լայնամասշտաբ ռազմական զորավարժությունների ընթացքին, հայտնում է Interfax-ը:

 

Զորավարժությունների հրամանը, որոնք մամուլն «անակնկալ» է անվանում, Պուտինը տվել էր նախօրեին՝ գիշերը։

 

Աղբյուրը հայտնում է, որ Պուտինի ինքնաթիռն Անապայի օդանավակայան է եկել Դոնի Ռոստովից, որտեղ նա մասնակցել է Համառուսաստանյան ժողովրդական ճակատի առաջին կոնֆերանսին:

 

Անապայի օդանավակայանում Պուտինն ուղղաթիռ է նստել, որով էլ կշրջի զորավարժությունների գոտում: Նրան կուղեկցի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: