Ռիգայի ծոցում պոկված սառցակտորների վրա գտնվող 500 մարդ քշվել է բաց ծով (թարմացված)

18:14 • 29.03.13

Լատվիայում՝ Ռիգայի ծոցում, պոկված 2 սառցակտորի վրա գտնվող 500-ից ավելի մարդ քշվել է բաց ծով, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով այդ երկրի արտակարգ իրավիճակների ծառայության հայտարարությունը:

 

Լատվիայի ափերից բաց ծով քշվածների թվում կան կանայք և երեխաներ: Մեկնարկել է փրկարարական լայնամասշտաբ գործողություն՝ ուղղաթիռների և ռազմածովային ուժերի նավերի մասնակցությամբ:

 

РИА Новости-ի փոխանցմամբ՝ գործողությանը մասնակցում է նաև արտակարգ իրավիճակների նախարար Արտիս Պաբրիկսը: Ծով քշված մարդկանց զգալի մասը ձկնորսներ են, ընդհանուր առմամբ՝ 543 մարդ:

 

Գործողությանը խոչընդոտում են վատ եղանակային պայմանները և բարձր ալիքները:
 

 


18:13

Russia Today-ի տվյալներով՝ առայժմ հաջողվել է փրկել 200 աղետյալի: