Լոս Անջելեսի հանցագործները խնդրել են Հռոմի պապին լվանալ իրենց ոտքերը
Լոս Անջելեսի անչափահաս կալանավորները նամակով դիմել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, երբ իմացել են, որ նա նախօրեին Հռոմի բանտերից մեկում լվացել է 10 դեռահաս հանցագործի ոտքերը, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով Vatican Radio-ին։
Նամակում նրանք շնորհակալություն են հայտնել Պապից «սիրո և հավատի» այդ ժեստի համար, խոստացել աղոթել նրա համար և ցանկություն հայտնել, որպեսզի ոտնլվայի ծես անցկացվի նաև իրենց բանտում։
Նամակներից մեկում ասվում է. «Սիրելի Ֆրանցիսկոս պապ, շնորհակալություն, որ դուք լվացիք Իտալիայում մեզ նման երիտասարդների ոտքերը։ Մենք նույնպես երիտասարդ ենք և նույնպես սխալներ ենք գործել։ Հասարակությունը հրաժարվել է մեզանից, սակայն դուք չեք հրաժարվել»։
Եվս մեկ կալանավոր գրել է, որ աղոթում է նրա համար։
«Ես խնդրում եմ ձեզ որպես Պապ օգնել մեզ և այլ մարդկանց հասկանալ, որ մենք կարող ենք փոխվել և ցանկանում ենք փոխվել»,- նշել է նրանցից մեկը։
Մեկ այլ նամակում կալանավորը հրավիրել է Պապին իրենց մոտ՝ իրենց ոտքերը լվանալու նպատակով։
Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսն Ավագ Հինգշաբթիի կապակցությամբ Հռոմի Casal del Marmo անչափահասների գաղութում ոտնլվայի ծես է իրականացրել։










