Ծխելն առավել տարածված է հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում

22:47 • 29.03.13

Բրիտանացի մասնագետները նշում են, որ ծխելը վկայում է հոգեբանական պրոբլեմների մասին, հաղորդում է InoPressa-ն՝ հղում կատարելով Independent-ին:


Այս մասին նշվում է Բժիշկների թագավորական քոլեջի և Հոգեբանների թագավորական քոլեջի համատեղ թողարկած զեկուցման մեջ: Այս կապակցության Թոքերի հիվանդությունների դեմ պայքարի Բրիտանական հիմնադրամը (British Lung Foundation) բժիշկներին խորհուրդ է տվել ծխող հաճախորդներին հոգեբանների մոտ հետազոտության ուղարկել:


Մեծ Բրիտանիայում 10 միլիոն ծխողներից 3 միլիոնը տառապում են հոգեբանական խնդիրներով, նշվում է զեկուցման մեջ: Այս մարդկանցից մոտ 2 միլիոնը ընդունում է հոգեմետ միջոցներ:

 

Ծխելն առավել տարածված է հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում