Վրաստանի դատախազությունը Սոսո Պավլիաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցել՝ սպանություն պատվիրելու մեղադրանքով

23:43 • 29.03.13

Վրաստանի գլխավոր դատախազությունը դատական գործ է հարուցել հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի դեմ, ով ներկայում բնակվում է Մոսկվայում, գրում է Грузия Online-ը:


Գործը վերաբերվում է աղմկահարույց սպանությանը, որը տեղի էր ունեցել անցյալ տարվա նոյեմբերին: Դատախազությունում նշում են, որ վկաները, որպես սպանության պատվիրատու մատնանշում են Սոսո Պավլիաշվիլիին:


Грузия Online-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին Մոսկվայում հայտնաբերվել էր 43-ամյա գործարար Անթանդիլ Ադուաշվիլիի դին, ով բավականին մոտ հարաբերություններ ուներ վրացի երգչի հետ:


Ավելի ուշ՝ դեկտեմբերի 14-ին, Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել են մարդու, ով նոյեմբերի 23-ին դանակի և հրազենի միջոցով սպանել էր Անտոն Ադուաշվիլիին: Բացի այդ հետագայում ձերբակալվեց ևս 2 մարդ, որոնք մեղադրվում էին հանցանքը թաքցնելու մեջ:


Այս գործով ձերբակալվել է 6 մարդ, որոնց թվում է նաև Սոսո Պավլիաշվիլիի փեսա Վախթանգ Չխապելիան: Առաջին դատական նիստը կայացել է այսօր: