50 ժամի փոխարեն 6 ժամ. ռուսական «Սոյուզը» ռեկորդ է սահմանել
Ռուսական «Սոյուզ» տիեզերանավը ռեկորդ է սահմանել Միջազգային տիեզերակայան թռչելիս, հայտնում է Al Jazeera-ն:
Ստանդարտ 50 ժամանոց ուղևորությունն այս անգամ տևել է 6 ժամից էլ քիչ: Այն տեղափոխել է 3 տիեզերագնացի։
BBC-ն հայտնում է, որ դա հնարավոր է եղել Երկրի շուրջ 30 ավանդական պտույտի փոխարենը ընդամենը 4-ը կատարելու շնորհիվ:
Տիեզերական աշխատակազմը տիեզերքում կանցկացնի 5 ամիս՝ նախքան երկիր վերադառնալը:










