Հորդանանցիները սեքս-ծառայությունների բորսայի են վերածել սիրիացի փախստականների ճամբարը
լուսանկարում՝ Անջելինա Ջոլին Զաաթարի ճամբար այցի ժամանակ
Սիրիացի մանկահասակ աղջիկ փախստականները դառնում են հորդանանցի հանցագործների զոհերը, ահազանգում է Russia Today-ը:
Տեղացիները ճամբարներից գողանում են նրանց ու բռնաբարում մերձակայքում: Փախստականների ճամբարին կից սեքս-բորսա է բացվել, որտեղ արաբները կարող են «մի ժամով կին առնել» իրենց համար:
Հատկապես ծանր վիճակ է ստեղծվել Հորդանանի Զաարաթի ավանի մոտի ճամբարում: Խոսքը 7-ամյա աղջիկների մասին է: Պարզվում է, որ շատ ծնողներ ստիպված են իրենց երեխաների հետ զուգարան գնալ՝ կանխելու համար առևանգումները:
Այս վտանգի մյուս կողմը սովն է սիրիացիների շրջանում. հենց սիրիացիները «բորսաներ» են կազմակերպում, որտեղ «մի ժամով կինը» արժե 55 դոլար:
Տեղացին բացատրել է մեխանիզմը. «Տղամարդը գալիս է ճամբար՝ սուրճ խմելու և տեսնում է աղջկան հիջաբով: Դրա համար նա վճարում է 140 ԱՄՆ դոլար: Եթե նա ցանկանում է ամուսնանալ, ապա վճարում է 1400 դոլար: Դրանից հետո ստորագրվում է ամուսնական պայմանագիր, և տղամարդը տիրում է նրան: Եթե նա տղամարդուն դուր չգա, ապա 1 ժամվա ընթացքում նա կարող է ապահարզանի նամակ կազմել»:
Որոշ դեպքերում աղջիկներին տանում են Մերձավոր Արևելքի այլ երկրների ներկայացուցիչներ, սակայն շաբաթներ անց աղջիկներին տանում և բաց են թողնում անապատներում:
Հորդանանի իշխանությունները չեն միջամտում: Սիրիացի տղամարդիկ իրենց միջոցառումներ են ձեռնարկում՝ շուրջօրյա պարեկության տեսքով:
ՄԱԿ-ի տվյալներով երկամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում Սիրիայից 1 մլն մարդ է փախել, որոնք հանգրվանել են հիմնականում հարևան Հորդանանում և Թուրքիայում:










