Գրոհայինների հետ բախման հետևանքով երեխաներ են զոհվել. Աֆղանական իշխանություններ
Աֆղանստանի իշխանությունները հայտնում են, որ Գազնի քաղաքում ոստիկանների և թալիբների միջև տեղի ունեցած բախման հետևանքով երկու երեխա է զոհվել, ևս 8 երեխա ստացել է վնասվածքներ, հայտնում է BBC-ն։
Ինչպես վստահեցնում են կառավարության ներկայացուցիչները, երեխաները մահացել են ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից ուղղաթիռից իրականացված կրակոցների հետևանքով։
Տեղի ոստիկանության սպայի խոսքով, ՆԱՏՕ-ի ուղղաթիռը պաշտպանել է ոստիկաններին, ովքեր ենթարկվել են գրոհայինների հարձակմանը։ Բախման արդյունքում սպանվել է 9 հարձակվող։
Նախորդ ամիս Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը արգելել էր զինվորականներին դիմել NATO-ի ստորաբաժանումների օգնությանը ավիահարձակման դեպքից հետո, որի հետևանքով 10 խաղաղ բնակիչ էր զոհվել։










