Apple-ը նոր արտոնագիր է ձեռք բերել բազմահպումային սարք ստեղծելու համար

11:52 • 30.03.13

ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքանիշերի վարչությունն Apple ընկերությանը տվել է նոր արտոնագիր, որը թույլ է տալիս կառավարել սարքը միայն ձեռքի շարժումների միջոցով՝ նույնիսկ, եթե այն կոդավորված է, գրում է iPhones.ru կայքը։

 

Օրինակ՝ էկրանին մի անգամ  հպվելով հնարավոր կլինի միացնել երաժշտությունը կամ էլ դադարեցնել այն։ Իսկ կրկնակի հպման դեպքում՝ տվյալ երաժշտական ստեղծագործությունը բաց կթողնվի։ Ստեղծագործությունը կրկին լսելու համար պահանջվում է 3 հպում։ Իսկ մատն էկրանի վրա պտտելու դեպքում ՝ փոխվում է ձայնի բարձրությունը։ Սակայն սա դեռ արտոնագրի հնարավորությունների ամբողջական ցուցակը չէ։

 

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ սարքը կարձագանքի հպումներին նույնիսկ այն դեպքում, երբ էկրանը լուսավորված չէ։ Apple-ը հայտարարել է, որ նորույթը հնարավորություն կտա հետզհետե հրաժարվել գաջեթների վրա կոճակների օգտագործումից։ Այս արտոնագիրը ձեռք բերելու հայտն ամերիկյան ընկերությունը ներկայացրել էր դեռ 2009թ.։
 

Apple-ը նոր արտոնագիր է ձեռք բերել բազմահպումային սարք ստեղծելու համար