Facebook-ը պատրաստվում է ներկայացնել իր սմարթֆո՞նը
Facebook-ն սկսել է հրավիրել մի տոնակատարության, որը տեղի է ունենալու ապրիլի 4-ին՝ Սան Ֆրանցիսկոյում, որտեղ ընկերությունը պատրաստվում է «ինչ-որ» նոր անդրոիդ ներկայացնել.գրում է mobiltelefon.ru կայքը։
Հնարավոր է՝ խոսքը Facebook phone-ի մասին է, որը մշակում է HTC-ն։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ նոր սարքը կոչվելու է Myst.
Վերջերս ինտերնետում տարածվել է նրա բնութագիրը։ HTC Myst սմարթֆոնը կունենա 4.3 անկյունագծով էկրան, 2 միջուկային պրոցեսոր, 1 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 ԳԲ ներքին հիշողություն։ Սարքը նաև կունենա 5 մեգապիքսել հիմնական տեսախցիկ, և 1.6 մեգապիքսել տեսախցիկ առջևում։










