Ռուսաստանը խստացնում է ալկոհոլի վաճառքի իրավունքները

14:53 • 30.03.13

Ռուսաստանի Պետդումա հաջորդ շաբաթ կմտցվի 21 տարեկանից փոքր անձանց ալկոհոլ վաճառելու արգելքի վերաբերյալ օրինագիծը, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով ՌԴ Սոցիալական քաղաքականության և առողջապահության դաշնային միության կոմիտեի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Ֆետիսովին, ով տվյալ փաստաթղթի մշակողն է։ 


«Փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով կառավարության արտահայտած նկատողությունները, սակայն 21 տարեկանից փոքր անձանց ալկոհոլ վաճառելու վերաբերյալ արգելքի և այդ անձանց ալկոհոլ վաճառողների պատասխանատվության սկզբունքային գաղափարախոսությունը օրենքում մնացել են անփոփոխ»,- նշել է Ֆետիսովը։