Պակիստանում դպրոցի վրա ձեռքի նռնակ են նետել. զոհվել է տնօրենը
Անհայտ անձը այսօր առավոտյան ձեռքի նռնակ է նետել Պակիստանի ամենամեծ քաղաքի՝ Կարաչիի մասնավոր դպրոցներից մեկի վրա։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, զոհվել է դպրոցի տնօրենը, առնվազն 6 դպրոցականներ վիրավորվել են։
Զոհված տնօրեն Աբդուր Ռաշիդը Ավամի ազգային կուսակցության անդամ է եղել և մինչև ահաբեկչական գործողությունը սպառնալիքներ էր ստացել։
Այս շաբաթ Պակիստանի ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել էր ահաբեկչական խմբավորումների հնարավոր ակտիվացման մասին՝ մայիսի 11-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։










