Սոսո Պավլիաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել՝ սպանություն պատվիրելու մեղադրանքով

11:04 • 30.03.13

Վրացական դատախազությունը երգիչ Սոսո Պավլիաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցել։ Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը, նրան կասկածում են 2012թ.-ի նոյեմբերին վրացի գործարարի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։
Հետաքննության տվյալներով՝ երգիչը եղել է հանցագործության պատվիրատուն։
 

Խոսքը 43-ամյա Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության մասին է, ում մարմինը գտել էին ավտոմեքենայի մեջ։ Սպանված գործարարը եղել է Պավլիաշվիլիի ընկերը։


Սպանության հետ կապ ունենալու մեղադրանքով կա 6 ձերբակալված, նրանց թվում է նաև Սոսո Պավլիաշվիլիի փեսան (ամուսնու քույրը) Վախթանգ Չխեպելիան։


Երգիչն այժմ բնակվում է Մոսկվայում։ Թե ինչ քայլեր կիրականացնեն վրացական իշխանությունները նրան ձերբակալելու համար, դեռևս չի հաղորդվում։