Կանադայում չիհուահուան փիթբուլի երախից փրկել է երեխային
Կանադայում երրորդ դասարանցի աշակերտուհին ծանր վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ տատ ու պապի հարևանների շունը՝ փիթբուլը հարձակվել է նրա վրա, հայտնում է Chilliwack Times-ը:
Փիթբուլը լրջորեն վնասել է հարազատների մոտ հյուր եղած երեխայի դեմքը: Այդ ժամանակ աղջնակին՝ Ջեննային, օգնության է հասել փոքխրիկ չիհուահուան: Նա շեղել է ագրեսիվ փիթբուլին և բարձր հաչոցով օգնության է կանչել երեխայի հարազատներին: Տիրոջ համաձայնությամբ փիթբուլին քնացնելով սատկացրել են:
Բժիշկներն արձանագրում են, որ առայժմ երեխան բարեհաջող ապաքինվում է, բայց ապագայում հնարավոր է պլաստիկ միջամտության կարիք լինի:
Աղբյուրը հիշեցնում է, որ օրինակ Եվրամիության շատ երկրներում ամերիկյան մարտական փիթբուլտերիերների բուծումն արգելված է:










