Porsche-ն ներկայացրել է նոր 2014 911 RSR մրցարշավային մեքենան (լուսանկարներ)
Մեքենաշինական ոլորտի ամենահեղինակավոր ընկերությունները մեկը՝ գերմանական Porsche-ն, ներկայացրել է նոր մրցարշավային մեքենան՝ 2014 911 RSR-ը, որը ստեղծվել է 911 մոդելի 7-րդ սերնդի մեքենայի հիման վրա։
Ինչպես նշում է LuxPlanet-ը, 2014 911 RSR-ը «զինված է» 460 ձիաուժ հզորությամբ, 6 գլանանի և 4լ տարողությամբ շարժիչով։ Մրացարշավներին մասնակցելու համար Porsche-ն պատրաստել է 911 RSR-ի 2 տարբերակ։
Արդեն հայտնի է, որ մեքենաները կվարեն Պատրիկ Լոնգը, Յորգ Բերգեմայսթերը, Մարկ Լիբը, Ռիչարդ Լիտցն ու Ռոման Դյուման։ Առաջին մրցարշավը տեղի կունենա ապրիլի կեսին՝ Սիլվերսթոունում։
















