Հռոմի Ֆրանցիսկոս պապը բերանքսիվայր է աղոթել Ավագ ուրբաթի պատարագի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)

21:48 • 30.03.13

Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապը Սբ Պետրոսի տաճարում Ավագ ուրբաթի կապակցությամբ մատուցված պատարագի ընթացքում աղոթել է բերանքսիվայր՝ դեմքով և 2 ձեռքերով հենված բարձի վրա, գրում է Daily Mial-ը։

 

Այնուհետև պոնտիֆիկոսը ղեկավարել է Հռոմի Կոլիզեյի մոտ տեղի ունեցող Խաչի ճանապարհով (Via Crucis) երթը։ Խաչի ճանապարհը, որը նվիրված է Հիսուս Քրիստոսի խաչելությանը, սկսվել է Մեղքերի շաբաթվա ուրբաթ օրը՝ անտիկ կրկեսի մոտից, որտեղ տանջամահ էին արվում առաջին քրիստոնյաները:

 

Ընդհանուր առմամբ Ֆրանցիսկոս պապը Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հովվապետի պաշտոնում ընտրվելուց հետո ԶԼՄ-ների կողմից ստացել է «անկանխատեսելի պապ» մականունը, քանի որ հասցրել է աչքի ընկնել ավանդույթները կոտրելու իր հակվածությամբ։

Օրինակ՝ Ավագ հինգշաբթիի կապակցությամբ նա պատարագ է մատուցել, ոչ թե Սբ Պետրոսի տաճարում, այլ Հռոմի արվարձաններից մեկում գտնվող  դեռահասների գաղութում՝ լվանալով և համբուրելով 12 բանտարկյալների՝ այդ թվում 2 մուսուլմանների ոտքերը։ Այսպիսով Ֆրանցիսկոսը դարձել է պատմության մեջ առաջին պապը, ով իրականացրել է ոտնլվայի արարողությունը։