Հարյուրավոր ծովառյուծներ նետվել են Կալիֆոռնիայի ծովափ

13:04 • 30.03.13

Գիտնականները մտահոգված են անսովոր երևույթի պատճառով. Կալիֆոռնիայի ափերին հարյուրավոր սատկող ծովառյուծների ձագեր են նետվել։
 

Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, հետազոտողների հաշվել են, որ խոսքը մոտ 950 կենդանու մասին է, որոնց քաշը միջինից ցածր է։

Դեռևս հայտնի չէ՝ պատճառը սովն է, թե որևէ հիվանդություն։


Փորձագետները նշում են, ապրիլին սովորաբար փոքրիկ ծովառյուծները սկսում են ինքնուրույն ապրել՝ առանց մոր խնամքի։

Հենց այդ պատճառով էլ չի բացառվում, որ նրանց թիվը Կալիֆոռնիայի ափերին առաջիկա շաբաթվա ընթացքում կարող է ավելանալ։