Մարտի 24-ից 30-ը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ

13:35 • 30.03.13

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:


Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: