Բոսնիայում տաքսու վարորդը վրեժը լուծել է նախկին գործատուից

01:11 • 30.03.13

Բոսնիայի և Հերցոգովինայի հյուսիս-արևելքում գտնվող Տուզլա քաղաքում աշխատանքը կորցրած տաքսու վարորդը ինքնադատաստան է տեսել, որի արդյունքում 1 մարդ զոհվել է, իսկ 9-ը տուժել են՝ այդ թվում նաև հարձակվողը, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:


Ըստ ոստիկանության տվյալների, Նուսրեթ Յախիչը ներխուժել է Euro taxi կազմակերպության սեփականատեր 42-ամյա Էլվիր Տիրիչի տուն և ատրճանակի մի քանի կրակոցով սպանել է նրան: Հրաձգության ժամանակ վնասվածքներ է ստացել Տիրիչի կինը, ով ավելի ուշ հոսպիտալացվել է: Սպանելով նախկին գործատուին, Յախիչը այրել է տունը և հանցագործության վայր ժամանած ոստիկանների աչքի առաջ կրակել է իր գլխին:


Տուզլիի կլինիկական կենտրոնի մամլո քարտուղարը նշել է, որ Յախիչը հիվանդանոց է տեղափոխվել գլխի ծանր վնասվածքով: Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Բժշկական օգնություն է ցուցաբերվել նաև 8 մարդու՝ այդ թվում 6 ոստիկանների: Նրանց կյանքին այժմ վնաս չի սպառնում:

 

 

Ըստ նախնական տվյալների, հանցագործության դրդապատճառ է դարձել Յախիչի աշխատանքից ազատվելը, որը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ: Ընթանում է գործի հետաքննություն: