Արտաշատ-Երևան ավտոճանապարհին «Մերսեդես» է շրջվել, երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց

22:10 • 30.03.13

Այսօր երեկոյան, ժամը 19.05-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 45 VP 045 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1960 թ. ծնված Ռ. Ռոմանոսյանը և 1980 թ. ծնված Վ. Հովսեփյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն: