Երևան-Գյումրի ճանապարհին «Միցուբիշի Պաջերոն» բախվել է ճամփեզրի քարերին. վարորդը տեղում մահացել է
Մարտի 29-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 50-ամյա Ա. Առաքելյանի վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 66-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարերին: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:










