Սիրիայի ընդդիմության շարքերում «Ալ-Կաիդայի» գրոհայինների թիվն ավելանում է. Գերմանիայի հետախուզություն

13:50 • 31.03.13

Գերմանիայի Հետախուզության դաշնային ծառայության ղեկավար Գերհարդ Շինդլերը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ սիրիական ընդդիմության շարքերում «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման զինված գրոհայինների թիվն աճում է, հայտնում է Взгляд-ը։

 

Նա նշել է, որ խոսքը հազարավոր գրոհայինների մասին է, որոնք կռվում են նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ։

 

Միևնույն ժամանակ, Շինդլերը կարծիք է հայտնել, որ Ասադի կողմնակիցներն ապստամբների դեմ պայքարում հաղթելու շանսեր չունեն։


Երկրի իշխանությունները վստահեցնում են, որ բախվում են լավ զինված գրոհայինների դիմակայությանը, որոնք աջակցություն են ստանում դրսից։