Եգիպտոսի 2-րդ խոշորագույն օդանավակայանը փակվել է գործադուլի պատճառով

19:35 • 31.03.13

Եգիպտոսում փակվել է Ալեքսանդրիայի միջազգային օդանավակայանը, որը 2-րդ ամենամեծ օդանավակայանն է այդ երկրում. պատճառը գործադուլն է, հայտնում է Reuters-ը:

 

Կիրակի օրը անձնագրային վերահսկողության և անվտանգության աշխատակիցները բողոքի ցույց են արել հենց թռիչքուղու վրա՝ պահանջելով ավելի լավ աշխատավարձ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Չեն կարողացել թռչել Սաուդյան Արաբիա և Կատար ուղևորվող ինքնաթիռները: Եգիպտոս եկող օդանավերն էլ ուղարկվում են Կահիրեի օդանավակայան:


Քաղաքացիական ավիացիայի մարմինը իր զղջումն է հայտնել այս «անպատասխանատու պահվածքի համար» և հայտնել, որ օդանավակայանը փակ կմնա մինչև երկուշաբթի օրը: