Դոլչեն և Գաբանան մեղավոր են ճանաչվել հարկերից խուսափելու գործով

11:08 • 31.03.13

Իտալացի հանրահայտ դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան շաբաթ մեղավոր են ճանաչվել մոտ 1 մլրդ եվրո գումարի հարկերից խուսափելու գործով, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Corriere della Sera-ին։ Միլանի վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է նրանց 343 մլն եվրո տուգանք վճարել։

 

Dolce&Gabbana բրենդի հիմնադիրները տարիներ շարունակ գտնվում են Իտալիայի հարկային և դատական մարմինների ուշադրության ներքո։

 

 

 

Հետաքննության վարկածով՝ 2004 թվականից սկսած, երբ Լյուքսեմբուրգում ստեղծվեցին Dolce & Gabbana Luxemburg sarl և Gado sarl ընկերությունները, հայտնի նորաձևության տան ղեկավարությունը զբաղվել է ֆինանսական հաշվետվությունների խեղաթյուրմամբ և հարկային փաստաթղթերի կեղծմամբ, որի արդյունքում իտալական բյուջե չի ստացվել մոտ 1 մլրդ եվրո։