Փարիզում տղամարդը բենզասղոցով հարձակվել է Լյուդովիկոս XIV-ի փղի խրտվիլակի վրա

11:35 • 31.03.13

Փարիզի Բնության պատմության ազգային թանգարանում անհայտ երիտասարդը սղոցով հարձակվել է Լյուդովիկոս XIV-ի փղի խրտվիլակի վրա և փորձել սղոցել նրա ժանիքները, հայտնում է Газета-ն՝ Radio France Internationale-ին հղումով։

 

Թանգարանում միացվել է անվտանգության համակարգը, ինչի շնորհիվ էլ հաջողվել է դեպքը կանխել։ Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունն ափսոսանք է հայտնել «գիտական և պատմական տեսանկյունից չափազանց թանկարժեք նմուշի» վնասման կապակցությամբ։ Փիղը թագավորին է նվիրել Պորտուգալիայի թագավորը 1668թ.-ին։

 

Այս թանգարանը համարվում է իր տեսակի մեջ համաշխարհային գլխավոր թանգարաններից մեկը՝ լոնդոնյան Natural History Museum-ի հետ։ Դրանում պահվում է մոտ 62 մլն նմուշ։