Հրդեհ Երևանի Արաբկիր շրջանում

10:12 • 31.03.13


Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 06.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արաբկիր 23/4 հասցեում այրվում է տուն:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ Կայքը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:


Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պողոսյանին պատկանող տան նախասրահում այրվել է հեռուստացույց և բազմոց: