Հրդեհ Երևանի Նորագյուղ թաղամասում

12:13 • 31.03.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 09.59-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 135 տանը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.10-ին, մարվել` 10.30-ին: Այրվել են Ռ. Բաղդասարյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարերը (4 քմ):