Գերմանիայում ցրտերի պատճառով սատկել են լվերի կրկեսի բոլոր արտիստները
Յուրահատուկ լվերի կրկեսի ամբողջ խումբը՝ 300 լվեր, սատկել են Գերմանիայում ցուրտ եղանակի պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լվերի կրկեսի տնօրենը պատմել է, որ պարզել է դա՝ արթնանալով և բացելով արկղը, որում տեղափոխվում էին լվերը:
Կրկեսը ստիպված է եղել շտապ փոխարինողներ գտնել սատկած միջատներին, որպեսզի կարողանան մասնակցեն Քյոլնի մոտակայքում կայանալիք տոնավաճառին:
Շուրջ 50 նոր լվեր հատուկ պատրաստություն են անցել Քյոլնի մոտակայքում գտնվող համալսարաններից մեկում:
Կիրակի օրը նորաթուխ արտիստներն առաջին անգամ ելույթ կունենան հանրության առաջ: Հայտնի է, որ նրանք պետք է մասնակցեն լվերի ֆուտբոլային խաղին:










