Գյումրիի թաղամասերից մեկում հակատանկային արկ է հայտնաբերվել

00:00 • 31.03.13

Մայիսի 2-ին, ժամը 13.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի Արագածի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից: 

 

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային 62M տիպի արկ է, որը տեղափոխվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում` փորձաքննության համար: