Ապագայում «կենդանի» հոգեբաններին կարող են փոխարինել համակարգիչները (տեսանյութ)
Գիտնականները ստեղծել են համակարգչային ծրագիր, որը ավտոմատ տարբերակով կարող է որոշել մարդու հոգեբանական վիճակը: Հնարավոր է, որ մոտ ժամանակներս «կենդանի» հոգեբանների կարիքը այլևս չի զգացվի, գրում է Вести.ru-ն:
«Ե՞րբ եք դուք ձեզ վերջին անգամ երջանիկ զգացել»,- հարցնում է վիրտուալ հոգեբանը: Արդյուքնում տեսախցիկի վերահսկողության տակ նստած մարդը ծամածռում է դեմքը՝ փորձելով հիշել հարցի պատասխանը: Նրա դեմքի շարժումները ցույց են տալիս, որ նա դեպրեսիայի մեջ է: Իսկ համակարգչային հոգեբանը՝ SimSensei-ին, փորձում է օգնել նրան:
Հոգեբանները երազում էին նման տեխնոլոգիաների մասին: Խնդիրը կայանում է նրանում, որ մարդկային գործոնը միշտ ազդում է ախտորոշման մեջ, իսկ ավտոմատացված համակարգը թույլ է տալիս առավել ճշգրիտ հոգեբանական եզրակացություններ տալ, գրում է New Scientist-ը:
Դեմքի և մարմնի շարժումները ընկալվում են խաղերի համար նախատեսված Kinect սարքի միջոցով: Հարավկալիֆորնիական համալսարանի գիտնականները կամավորների հետ մեծ աշխատանք են կատարել, որպեսզի կարողանան առողջ մարդուն տարբերել հոգեբանական խնդիր ունեցողից:
Հետազոտությունը ցույց է տվել, որ դեպրեսիվ մարդիկ խոսակցության ժամանակ ավելի պարփակված են, շատ են հուզվում, քիչ են նայում աչքերի մեջ, չեն ժպտում: Յուրօրինակ հայտնագործությունը արդեն հաջորդ ամսում կներկայացվի Շանհայում կայանալիք գիտական գիտաժողովի ժամանակ:
Նման համակարգ են ստեղծել նաև Կանբերայի համալսարանի գիտնականները: Նրանք համակարգչին սովորեցրել էին տարբերակել դեմքի արտահայտությունները, որոնք յուրահատուկ են դեպրեսիայի մեջ գտնվող մարդուն: Այս համակարգը հաշվի է առնում շարժումները և հայացքի ուղությունը: Իսկ ԱՄՆ-ի Պիտսբուրգյան համալսարանի հետազոտող Ջեֆֆրի Քոնը ստեղծել է համակարգ, որը օգտատերերի զգացմունքներին հետևում է նրանց դեմքին գտնվող 66 կետերի միջոցով:










