Ամերիկա աշխարհամասի քրեական մայրաքաղաքների նոր վարկանիշը
Ամերիկա աշխարհամասի քրեական մայրաքաղաք է ճանաչվել Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքը` ի դեպ, արդեն 2-րդ անգամ: Քաղաքը գլխավորում է նաև աշխարհամասի 50 ամենավտանգավոր քաղաքների վարկանիշը, հայտնում է Russia Today-ը՝ Մեխիկոյի հասարակական անվտանգության խորհրդի զեկույցի հիման վրա: Ըստ վիճակագրության` ամեն օր Սան Պեդրո Սուլայում 3 մարդ է զոհվում: 100 հազար մարդուն բաժին է ընկնում միջինը 169 սպանություն:
Երկրորդ տեղում է Մեքսիկայի Ակապուլկո, երրորդում՝ Վենեսուելայի Կարակաս քաղաքները:
Ուշագրավ է, որ 50 ամենավտանգավոր քաղաքներից 39-ը Լատինական Ամերիկայում են:
ԱՄՆ-ում հանցագործությունների թվով առաջատար է Նոր Օռլեանը, որն ընդհանուր ցուցակում 17-րդ տեղում է:
Այլ քաղաքներից ցուցակում տեղ են գտել Մանաուսը (11, Բրազիլիա), Դեթրոյթը (21, ԱՄՆ), Չիհուահուան (32, Մեքսիկա) և այլն:
Լատինամերիկյան երկրների քրեական այս պատկերի պատճառ է նշվում ապօրինի ներգաղթյալների արտաքսումն ԱՄՆ-ից:










