iPhone 5S-ը կներկայացվի հունիսի 20-ին, վաճառքի կհանվի հուլիսին. Cnet

00:10 • 31.03.13

Ամերիկյան Apple ընկերությունն իր նոր սերնդի սմարթֆոնը՝ iPhone 5S-ը,  կներկայացնի ընթացիկ տարվա հունիսի 20-ին, ինչից հետո ՝ հուլիս ամսին, այն վաճառքի կհանվի։ Այս մասին գրում է Cnet կայքը՝ վկայակոչելով ճապոնական MacFan-ին։

 

Իսկ ինչ վերաբերում է զարգացող շուկաների՝ մասանավորապես Չինաստանի և Հնդկաստանի համար նախատեսված ավելի մատչելի iPhone-ին, ապա այն կներկայացվի օգոստոսին։

 

Թեև հայտնի չէ թե ինչ աղբյուրների վրա հիմնված է MacFan-ը ներկայացնում այս տեղեկությունները, սակայն կայքը նաև նշում է, որ նոր iPad-ը, iPad Mini-ն և iPod Touch-ը Apple-ը կներկայացնի աշնանը՝ հոկտեմբերին։

 

iPhone 5S-ը կներկայացվի հունիսի 20-ին, վաճառքի կհանվի հուլիսին. Cnet