Ամերիկացի գիտնականները 5 մլն դոլար են ստացել հետախույզ մեդուզայի ստեղծման համար

12:29 • 31.03.13

Լուսանկարում RoboJelly ռոբոտն է

 

Ամերիկացի գիտնականները 5 մլն դոլարի դրամաշնորհ են ստացել էլեկտրոնային մեդուզայի մշակման համար, որը նախատեսվում է օգտագործել ռազմական հետախուզության մեջ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Science Recorder-ին։

 

Ռոբոտ մեդուզայի նախագիծը՝ Cyro անվանմամբ, պատկանում է Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի հետազոտողներին։ Նախատիպի տրամագիծը հասնում է 170 սմ-ի և կշռում է մոտ 77 կգ։

 

Ինչպես հայտնում է Science Recorder-ը, Cyro-ն համարվում է RoboJelly ռոբոտի մեծացված տարբերակը. այն մշակվել էր 2012-ին։

Cyro ռոբոտը նախատեսված է շրջակա միջավայրի մոնիթորինգի և հետախուզության համար։
 

Ամերիկացի գիտնականները 5 մլն դոլար են ստացել հետախույզ մեդուզայի ստեղծման համար