Մադուրոն Վենեսուելայի ընդդիմությանն անվանել է «Հիտլերի ժառանգներ»

12:58 • 31.03.13

Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն ընդդիմության կողմնակիցներին անվանել է «Հիտլերի ժառանգներ», հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Մադուրոյի խոսքով՝ ընդդիմության կողմից նախագահի միասնական թեկնածու Էնրիկե Կապրիլեսը և նրա համախոհները «անհանդուրժողականության արշավ» են սկսել՝ քննադատելով Վենեսուելայում կուբացի բժիշկների ներկայությունը, ինչպես նաև մշակույթի այն գործիչներին, որոնք կանգնել են իր կողքին։

 

 

Ուգո Չավեսի մահից հետո (մարտի 5-ին) Կապրիլեսը սկսել է ծաղրել Մադուրոյին՝ նրան համարելով հանգուցյալ առաջնորդի էժանագին կլոնը և Հավանայի խամաճիկը։

 

Վենեսուելայում նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն ապրիլի 14-ին։