Վենեսուելացի կալանավորները բանտում գիշերային ակումբ են բացել
Վենեսուելայի բանտերից մեկի կալանավորները գիշերային ակումբ են բացել՝ մերկապարուհիներով, լույսերով և այլն, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Մարգարիտա կղզում գտնվող բանտի ակումբի բացմանը ներկա են եղել կալանավորների հարազատներն ու ծանոթները։ Ակումբն ունի օդափոխման համակարգ, տեղադրվել են պրոֆեսիոնալ երաժշտական և լուսային սարքավորումներ։
Կալանավայրերի հարցերով նախարարության անանուն աղբյուրները լրագրողներին հաստատել են բանտում մեծ երեկույթի անցկացման մասին լուրը։ Նրանց խոսքով՝ միջոցառումը տևել է մարտի 29-ի ողջ գիշերը։ Սակայն գերատեսչության պաշտոնական մեկնաբանությունը դեռևս չի ստացվել։
Նշվում է, որ մինչ ակումբի բացումը, այս գաղութի կալանավորները՝ հիմնականում դատապարտված թմրանյութերի վաճառքի համար, ղեկակավարել են այն՝ կաշառելով դրա անվտանգության աշխատակիցներին։ Բանտի տարածքում կան լողավազաններ, բացի այդ, նրանք անարգել օգտագործում են ալկոհոլ և մարիխուանա։










