Էյֆելյան աշտարակում ահաբեկչության սպառնալիքը կեղծ է եղել
Փարիզի Էյֆելյան աշտարակում ահաբեկչության սպառնալիքը կեղծ է եղել, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Le Parisien պորտալին։
Ոստիկանները ծառայողական շների հետ զննել են աշտարակը և պայթուցիկ սարք չեն հայտնաբերել։ Տարածքը շղթայվել էր Ֆրանսիայի ժամանակով ժամը մոտ 19.30-ին։
Պայթյունի վտանգի պատճառով տարհանվել էր 1.400-1.500 մարդ, այդ թվում՝ անվտանգության ծառայության աշխատակիցներ, ովքեր աշխատում են աշտարակում։
Ինչպես պարզվել է՝ ռումբի մասին զանգը ստացվել է Վալ դե Մարնից։ Ժամը 17.00-ին (երևանյան ժամանակով ժամը 20:00-ին) անհայտ անձը զանգահարել է հեռախոսախցիկից և պատմել, որ 21.30-ին ահաբեկչություն տեղի կունենա։










