Հռոմի պապը կշնորհավորի կաթոլիկների Սուրբ Զատիկը 60 լեզվով
Մարտի 31-ին կաթոլիկները նշում են Սուրբ Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հարության տոնը։ Այդ առիթով Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր տոնական ուղերձ կհղի և կշնորհավորի բոլոր հավատացյալներին աշխարհի 60 լեզվով, հայտնում է vesti.ru-ն։
Լույս մարտի 31-ի գիշերը Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել՝ կոչ անելով անհավատներին և հիասթափվածներին Աստծուն ընդառաջ քայլ անել։
Պոնտիֆիկոսը նաև տաճար է մտել մեծ մոմով, որից իրենց մոմերն են վառել կարդինալները, որի արդյունքում էլ Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլխավոր տաճարը լուսավորվել է։
Այնուհետ Պապը մասնակցել է 4 քրիստոնյայի՝ ռուս, իտալացի, ալբանացի և ամերիկացի, կնքման արարողությանը։










