Ընկերության աշխատակիցը ծրագիր է գրել, որը նրա փոխարեն կատարում է նրա իսկ աշխատանքը

20:25 • 31.03.13

«Զիլ» կլիներ, չէ՞, դադարել աշխատել, բայց միևնույն ժամանակ վարձատրվել. հարցնում է Business Insider-ը և ներկայացնում մի մարդու պատմություն, որն այդպես էլ արել է:


Ինկասատորական գործակալությունում աշխատող այդ մարդը, որի ինքնությունը չի բացահայտվում, հսկայական ժամանակ էր ծախսում ՝ ստուգելով մարդկանց տվյալները՝ պարզելու՝ արդյո՞ք նրանք փող ունեն:

 

Այժմ նա խնդիրը լուծել է հրամանային ֆայլ կազմելով՝ արդեն իսկ գոյություն ունեցող տվյալների հիման վրա: Այժմ մեկ ամսում կատարվող աշխատանքն արվում է 15 րոպեում:


Այդ աշխատակիցը ստիպված է եղել նաև պարբերաբար մարդկանց զանգել՝ վճարումների համար պայմանավորվելու, ինչը ժամանակատար և ձանձրալի է եղել, հաճախ անարդյունավետ, քանի որ մարդիկ անհասանելի են որոշակի ժամերի:

 

Հաշվարկների հիման վրա՝ նա այժմ իր հերթափոխի ավարտին կոնկրետ ժամերի ժանգում է 4-6 մարդկանց՝ նախկին 100-ի փոխարեն: Արդյունավետությունն այս դեպքում հասել է 50 տոկոսի:


Այժմ այդ աշխատակիցը իր գործընկերներից մեկի հետ «ավելի լավ ձևով է անցկացնում ժամանակը»՝ ֆիլմ նայելով կամ խաղեր խաղալով: Նրանք հիմնականում ձևացնում են, թե աշխատում են, բայց փոխարենը ղեկավարությունը շատ գոհ է արդյունքներից:
 

Ընկերության աշխատակիցը ծրագիր է գրել, որը նրա փոխարեն կատարում է նրա իսկ աշխատանքը